National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
27.10.2022
Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված արարողություն Ազգային ժողովի այգում
1 / 12

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ խորհրդարանի բակում ծաղիկներ է խոնարհել 1999 թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում ահաբեկչության զոհ դարձած պետական եւ քաղաքական գործիչների` ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանի, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանի, Հենրիկ Աբրահամյանի, նախարար Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Արարողությանը ներկա են եղել նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, Կառավարության անդամներ:

Նրանք լռությամբ ու խոնարհումով հարգել են հոկտեմբերի 27-ի զոհերի վառ հիշատակը: